Հանձնարարվել է պարբերաբար ախտահանել աղբամուղները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի աղբավայրերից մեկում բռնկված հրդեհին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աղբավայրերի վարձակալների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նկատմամբ:

«Պարբերաբար աշխատանքներ տարեք և վերահսկեք աղբավայրերի վարձակալների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար խզեք վարձակալության պայմանագիրը: Հեռանկարային մեր ծրագրերում, անշուշտ, մենք նախատեսել ենք աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, ինչն, ըստ էության, առավելագույնս կնպաստի աղբավայրերի արդյունավետ կառավարման, աղբի կուտակումներից ձերբազատվելու, ինչպես նաև դրա հետևանքով անցանկալի երևույթներից խուսափելու հարցում: Սակայն մինչ այդ պետք է խստորեն հետևեք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աղբամուղների մաքրման աշխատանքների հետ կապված էլ հանձնարարվել է, հաշվի առնելով ամռան այս շրջանում ջերմաստիճանի բարձրացումը, սահմանված հստակ ժամանակացույցով պարբերաբար կազմակերպել դրանց ախտահանման աշխատանքներն ու տարածքները պահել մշտական հսկողության տակ:




Լրահոս