ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
«ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանումՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝
1) վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):
2) «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից 05.05.2014թ. խմբաքանակը հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:
3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով:
4) «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը: