Ըստ շրջանառվող տեղեկությունների` «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է ՀՀԿ-ական դառնալ, որպեսզի ԱԺ պատգամավորի մանդատ ստանա: Իսկապե՞ս այդպես է: «Ժողովուրդ»-ի հարցը լսելով, թե արդյոք պատրաստվում է հանրապետական դառնալ, Տիգրան Կարապետիչը նախ ծիծաղեց, ապա պատասխանեց. «Դուք որտեղից որ լսել եք, իրենցից էլ ճշտե՛ք: Բայց ես ոչ մեկին չեմ միանում, ա՛յ ցավդ տանեմ, ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել, ոչ մեկին չեմ տեսել: Եթե մի բան լինի, ես հայտարարություն կանեմ, Ձեզ կասեմ անպայման»:
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ` ՀՀԿ-ԱԿԱ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ