Թեև պլաստիկ վիրահատությունների թվաքանակի վերաբերյալ Հայաստանում վիճակագրություն գոյություն չունի, բայց առանց դրա էլ պարզ է, որ այս մեթոդով արտաքին միջամտություն կատարողների թիվը հետզհետե մեծանում է. ցածր չեն նաև գները, բայց մարդիկ ոչինչ չեն խնայում իրենք իրենց ցանկալի տեսք հաղորդելու համար:
Armlur.am-ի հարցումները, սակայն, հակառակը պարզեցին: Մեր համաքաղաքացիները տարիքից անկախ կտրականապես դեմ են պլաստիկ վիրահատություններին: Միակ վերապահումը, որ նրանց կողմից արվում էր` խիստ անհրաժեշտության դեպքում նման քայլի դիմելն էր:
Հետաքրքիր հակասություն է ստացվում, որն, իհարկե, դժվար է համատեղել իրականության հետ:
Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան