2010թ. հունիսին ԼՂՀ ՊԲ Ասկերանի զորամասում մահացած 34-ամյա Գաբրիել Առաքելյանի մայրը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքն օրերս բացահայտել է, որ իր որդու մահվան վկայականում գրված է, որ ոչ թե «զոհվել է», այլ «մահացել է»:
Եւ այդ պատճառով տիկինը չի կարողանում օգտվել «զոհվածի մոր» կարգավիճակից բխող իրավունքներից: Տիկինն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի, այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում եւ այնտեղ է պարզել, որ փաստաթղթում նշված չէ որդու զոված լինելու հանգամանքը: Գաբրիելի մայրը լացակումած խնդրեց պարզաբանել` արդյոք դա սխալմունք է եղել, եւ հնարավոր է` ուղղվի: ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից մեզ տեղեկացրին, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում, պետք է ԼՂՀ ՊԲ-ին դիմել: Այստեղ էլ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը խուսափեց պատասխանից` ասելով, թե դա իրենց խնդիրը չէ. «Այդ հարցի պատասխանը ես չեմ կարող Ձեզ տալ, դրան կարող են պատասխան տալ միայն իրավապահ մարմինները կամ արդարադատության նախարարությունը»: Թե ինչ կապ ունեն այս մարմինները բանակում սպանված զինվորականի մահվան վկայականի հետ, անհասկանալի է մնում:
Հիշեցնենք, որ տիկին Էլմիրայի որդուն հենց սահմանի վրա սպանել էին` պատճառաբանելով, թե պատժում են, քանի որ գաղտնաբառը չի իմացել:
ԽԱԲԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ