Ակցիաների ժամանակ ոստիկանների անօրինական գործողությունները դատապարտում են. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական կարգի պաշտպանների` ոստիկանների գործառույթներն անկասկած հասարակությունը բարձր է գնահատում: Մարդիկ չեն ներում համազգեստավորներին, երբ նրանց գործողությունները սկսում են դուրս գալ հասարակական տրամադրությունների շրջանակներից: Լինեն քաղաքական միջոցառումներ, թե վերջերս ակտիվացած հասարակական շարժումներ, մարդիկ միշտ հավատացած են, որ ակտիվիստները ճիշտ են ու հանուն արդար գործի են ծառայում:

Այս առումով թեկուզև վերջին իրադարձությունները` Աֆրիկյանների հայտնի տան քանդման կամ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընդզվումը, Armlur.am-ի զրուցակիցները պաշտպանում էին: Մարդիկ գտնում են, որ չնայած երիտասարդների բողոքի ալիքը երբեմն անցնում է պատկերացրած սահմանները, բայց միևնույնն է` ոստիկանների միջամտությունն անընդունելի է:




Լրահոս