99-ամյա տատիկը դպրոցական ատեստատ ստացավ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալուհին միջնակարգ կրթության վկայական է ստացել 99 տարեկանում: 1920 թ.-ին Ֆրանչեսկա Կարեդդուն ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի աշխատի և հոգ տանի ընտանիքի մասին: Սակայն, նա ողջ կյանքում երազել է ավարտել ուսումը:

Այժմ Սարդինիայի Նուարո քաղաքի բնակչուհին, որը ծնվել է 1915թ.-ի հունվարի 16-ին, վերրջապես իրականացրել է իր երազանքը և հանձնել ավարտական քննությունը:

Վկայականը նրան հանձնել են քննական հանձնաժողովի և իր մեծ ընտանիքի ներկայությամբ: Ֆրանչեսկան ութ երեխա և բազմաթիվ թոռներ ունի:
Տատիկը լավ է հանձնել իտալերեն և մաթեմատիկա առարկաները, տեղեկացնում է Euromag-ը: Նա խորհուրդ է տվել բոլոր ուսանողներին չվախենալ քննություններից, սակայն խոստովանել է, որ քննությունից առաջ հուզմունքից քնել չի կարողացել:
e0b8858ddb77dc6d1b53e45687c040bc1




Լրահոս