ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն. Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սկսված ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս առումով գրել է.

«Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի ունեցավ շատ կարևոր մի իրադարձություն: Ավելի վաղ բյուրոն որոշում էր կայացրել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող իռլանդացի պատվիրակ Մայքլ Մքնամարայի նախաձեռնությունն ուղարկել մոնիտորինգի հանձնաժողով ` ի գիտություն, ինչն ըստ էության նշանակում է որևէ գործողություն չձեռնարկել:

Սակայն, վերջին պահին, երբ լիագումար նիստում պետք է քվեարկության դրվեր բյուրոյի որոշումը, իռլանդացի պատվիրակը վիճարկեց որոշումը, և արդյունքում, ձայների 37 կողմ 32 դեմ հարաբերակցությամբ, որոշում ընդունվեց, այդ նախաձեռնությունn ուղարկել ոչ թե մոնիտորինգի, այլ իրավական հարցերի հանձնաժողով, որտեղ այն կընդունվի ոչ թե ի գիտություն, այլ քաղաքական բանտարկյալների թեմայով կպատրաստվի զեկույց», – նշել է նա:




Լրահոս