ՏԵՍԱՐ՝ ԻՆՉ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՕԵԿ երկու փոխնախագահների` Մհեր Շագհելդյանի եւ Հեղինե Բիշարյանի միջեւ լուրջ հակասություններ կան` կապված հիմնականում համամասնական ընտրացուցակի հետ: Օրերս պարզվեց, որ Բիշարյանի եւ Շահգելդյանի միջեւ հակամարտությունն ավարտվեց հօգուտ Բիշարյանի. Շահգելդյանը չընդգրկվեց կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում: ՕԵԿ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերում կլինեն Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանն ու Արմեն Երիցյանը: Տարօրինակն այն է, որ Մհեր Շահգելդյանն ՕԵԿ շարքերում է եղել այդ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից, իսկ Արմեն Երիցյանն այդտեղ մտավ միայն նախարար նշանակվելուց մեկ օր առաջ:




Լրահոս