Հունիսի 27-ին կավարտվի «Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի շենքի համար հայտարարված արդեն 3-րդ աճուրդի ժամկետը: Չնայած աճուրդի ավարտին արդեն մնացել է 4 օր, սակայն ԴԱՀԿ ծառայությունը դեռ գնման ոչ մի հայտ չի ստացել:
Հետաքրքիր է, որ այս աճուրդի չկայանալու դեպքում` համալիրը աճուրդի կարող է դրվել նաև չորրորդ անգամ: Ըստ կարգի` յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո 3-րդ աշխատանքային օրն աճուրդը նորից սկսվում է:
Ինչպես նաև` նախորդ աճուրդի համեմատ սահմանված մեկնարկային գինը 10 %-ի չափով նվազեցում է: Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` մեկնարկային 19 350 000 000 դրամ արժեքով: Երկրորդ աճուրդը կայացավ հունիսի 2-ից 12-ը: Երրորդն էլ հայտարարվել է հուլիսի 17-ին և կտևի մինչ նույն ամսվա 27-ը: