Օքսանա Գրիգորևայի հետ սկանդալային բաժանումից հետո Մել Գիբսոնը, մեղմ ասած, այնքան էլ չի սիրում սլավոնացի կանանց: Այդ պատճառով դերասանի հետ նույն ֆիլմում խաղացող ուկրաինացի դերասանուհուն խնդրել են թաքցնել իր ծագումը:
Գրիգորևայի հետ հարաբերություններից հետո Գիբսոնը կորցրել է իր երկրպագուհիների կեսին: Նրա ռասիստական հայտարարությունները, Օքսանայի հասցեին սպառնալիքները, խաթարել են Գիբսոնի հեղինակությունը, ինչի արդյունքում նրա հետ դադարել են պայմանագրեր կնքել:
Սակայն, առայժմ բոլորը չէ, որ հրաժարվել են Մելի հետ աշխատել, հաղորդում է Myjane-ը: Դա ստիպված են լինում անել յուրահատուկ պայմաններում: Քանի որ դերասանը ատում է սլավոններին, նկարահանվող խմբի անդամներին խնդրում են զերծ մնալ իրենց ծագման վերաբերյալ մեկնաբանություններից և նույնիսկ թաքցնել իրենց ծագումը:
Ուկրաինացի դերասանուհի Նատալյա Գուսլիստիին, որն աշխատում է Գիբսոնի հետ, խնդրել են չհիշատակել իր բնակության երկիրը: Երբ Մելը հարցրել է, արդոք նա բրազիլուհի չէ, դերասանուհին գլխով դրականպատասխան է տվել. ճիշտ այնպես, ինչպես իրեն սովորեցրել էին: