Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն




Լրահոս