«Նրա կոճակը քվեարկության ժամանակ չեմ սեղմել, ընենց կարող է սեղմել եմ»:
Դաշնակահար որակումը, որ շատ վաղուց է տրվել մեր Ազգային Ժողովի պատգամավորներին, պարբերաբար արդարացվում է: Օրենսդիրները տարիներ շարունակ այնպես են վարժվել ուրիշի փոխարեն քվեարկելուն, որ շատ հաճախ անկախ իրենցից են կոճակ սեղմում: Հարկ է կարծել, որ այս շնորհը նրանց մոտ այնպես է զարգացել, որ ԱԺ պատերից դուրս նույնպես պատահած կոճակը սեղմում են: Չի բացառվում, որ մտնեն հսկա սուպերմարկետ ու հանկարծ աչքի ընկնող հակահրդեհային անվտանգության կոճակը սեղմեն: Թե ինչ տեղի կունենա, կարելի է պատկերացնել: Ու հենց այդ նույն իրավիճակն էլ նրանք ստեղծում են օրենքները դակելիս: