Արարատի մարզպետի ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր պաշտոնը ստացել է վերջերս` մայիսի 8-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նա իր հայտարարագիրը ներկայացրել է պաշտոնը ստանալուց օրեր անց` մայիսի 22-ին:

Ըստ հայտարարագրի նա ունի մեկ հողամաս, մեկ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Նրա դրամական միջոցները ներկայացված են երեք արժույթով: Նա ունի 7 մլն 600 հազար դրամ, 33 հազար դոլար և 15 հազար եվրո:

Մեկ տարվա ընթացքում մարզպետի եկամուտը եղել է միայն աշխատավարձը:

rubik1




Լրահոս