ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ին են փոխանցում ոստիկանությունից, «Էլլա» գիշերային ակումբում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկին` Գոռ Պոլեյանին, փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասում հայտնաբերել եւ բերման են ենթարկել: Պոլեյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր armlur.am-ը, դեկտեմբերի 23-ին` կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Էլլա»  գիշերային ակումբում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով կռվի մասնակիցներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:




Լրահոս