Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում այսօր հանդիպել էին A խմբում ընդգրկված թիմերը: Առաջին տեղի համար պայքարող Բրազիլիայի հավաքականը մրցում էր Կամերունի հետ:
Արդեն առաջին խաղակեսում Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ, Կամերունը կարողացավ մեկ գոլ խփել և թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում Բրազիլիան կարողանում է զարգացնել իր հաջողությունը: 49-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում Ֆրեդը: 84-րդ րոպեին Ֆերնանդինյոն վճռում է խաղի ելքը:
Այս խաղից հետո Բրազիլացիները յոթ միավորով գլխավորում է աղյուսակն ու հայտնվում հաջորդ փուլում: Նրանք հաջորդ փուլում կմրցեն Չիլիի հետ:
ԱԱ-2014. A խումբ, երրորդ տուր
Կամերուն – Բրազիլիա՝ 1:4
Ժոել Մատիպ, 26 – Նեյմար, 17, 34, Ֆրեդ, 49, Ֆերնանդինյո