Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության շրջանակներում այսօր հաջորդ փուլի ուղեգրի համար համառ պայքար էր ընթանում Մեքսիկայի և Խորվաթիայի միջև: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, սակայն ամբողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էին գործում մեքսիկացիները:
Երկրորդ խաղակեսում ի վերջո նրանց հաջողվեց իրար հետևից երկու գոլի հեղինակ դառնալ: Հանդիպման ելքը վճռում է Էրնանդեսը` հաշիվը դարձնելով 0:3: Վերջին րոպեներին Խորվաթիային հաջողվում է սփոփիչ գոլի հեղինակ դառնալ:
Մեքսիկան այս հաղթանակի շնորհիվ անցնում է հաջորդ փուլ: Նա հաջորդ փուլում կհանդիպի Հոլանդիային:
ԱԱ-2014, երրորդ տուր
Խորվաթիա-Մեքսիկա` 1:3
Պերիշիչ, 87 – Մարկես, 72, Գուառդադո, 75, Էրնանդես, 82