Փետրվարի 21-ին` ժամը 11:50-ին, «Շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Համաձայն տեղեկատվության` 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերվել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին, ով խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան` ժամը 19-ի սահմաններում, տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ եւ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին` պատճառելով մահ: Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ