ՎԱՏ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-7-ը ԳԵրմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Անվտանգության քաղաքական հարցերով համաժողով: Քաղաքական Դավոս հռչակված Մյունխենի համաժողովին մասնակցում էին մեկ տասնյակից ավելի երկրների եւ Կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, ԱԳ եւ ՊՆ գերատեսչությունների ղեկավարներ:  Մյունխենյան համաժողովի ընթացքում, որին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը, քննարկվեցին համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարեւորագույն խնդիրներ: Ավանդաբար, նման քննարկումների պաշտոնական հատվածից դուրս լինում են նաեւ ոչ պաշտոնական, ոչ պակաս կարեւոր հանդիպումներ: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով,  համաժողովի ոչ պաշտոնական մասում Հայաստանի իշխանությունների հետ քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող թեման: Չի բացառվում, որ Արեւմուտքը շարունակել է խոսել ճնշումների դիրքերից, որպեսզի հայկական կողմը վերսկսի ակտիվ բանակցային պրոցեսը եւ իրականացնի իր պայմանավորվածությունները: Բնականաբար, չի շրջանցվել նաեւ ԼՂՀ անվտանգության գոտու շրջաններից զինված ուժերի դուրսբերման խնդիրը, որը այդքան բարձրացնում են դրսում: Ըստ այդմ, շրջանառվում են տարբերակներ, որոնց արդյունքում  գոյություն ունեցող դիրքային կոնֆիգուրացիան կփոխվի ի վնաս մեզ, այսինքն` այդ ամենը կլինի ԼՂՀ տարածքների հաշվին:




Լրահոս