ՍԱՄՎԵԼ «CAVALLI»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է գնել աշխարհահռչակ իտալական «Ռոբերտո Կավալլի» բրենդը:  Նշվում է, որ գործարքն իրականացնելու համար նա մտադիր է ծախսել 500 մլն եվրո` ներկայիս փոխարժեքով մոտ 660 մլն դոլար: Իտալական թերթի տեղեկության համաձայն` «Ռոբերտո Կավալլի»-ում դիտարկում են նաեւ այլ ներդրողների առաջարկներ, այդ թվում եւ Չինաստանից: Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին պարզ դարձավ, որ «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի հրապարակած «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակում Կարապետյանը զբաղեցրել էր երրորդ տեղը:




Լրահոս