«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեեւ այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաեւ որոշ տարակարծություններ` շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն:
«Ժառանգության» շատ ներկայացուցիչներ սպասում են, որ հենց համագումարի օրը իրենց հուզող հարցերը տան Ր. Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Այս ընթացքում կան կուսակցության ուղեգծի վերաբերյալ քննարկում, տարբեր դիրքորոշումներ: Ու հենց կուսակցության համագումարն էլ կպատասխանի այդ հարցերին, թե ո՞ւր շարժվել, ի՞նչ անել եւ ո՞րն է այդ գիծը»:
Հավելենք, որ մինչ կուսակցականները կոնկրետ հարցերի պատասխանի են սպասում Ր. Հ.ովհաննիսյանից, «Ժողովուրդ»-ի թղթակիցը հանգստյան օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հանցիպեց Սեւանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում` ընտանիքի անդամների հետ միասին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: