
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը շարունակում է կադրային ջարդը: Շարունակում են աշխատանքից ազատվել Հովիկ Աբրահամյանի մերձավորները համարվող ԱԺ փորձագետները, ովքեր համալրում են կառավարության աշխատակիցների շարքերը:
Փոխարենը Հրայր Թովմասյանը փորձում է փոխհատուցել ազգընտիրների մեծամասնության տգիտությունը եւ իբրեւ նորամուծություն պատրաստվում է վերջիններիս օգնականներ կարգել բացառապես իրավաբանների: Նշենք, որ Թովմասյանի նոր օգնականները եւս մասնագիտությամբ իրավաբաններ են:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը իր խստապահանջության մեջ անսահման դյուրահավատ է եւ իրեն մատուցված ցանկացած փաստաթուղթ ստորագրում է առանց բուն էությանը ծանոթանալու: Այդ փաստը առիթ է տալիս ԱԺ աշխատակիցներին կատակել. «Իսկ եթե փորձենք 5 միլիոն դրամ խնդրել ԱԺ աշխատակազմի ղեկավարից, եւ նա էլ առանց նայելու ստորագրի՞»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում