«Իրատես de facto» թերթը գրում է. «Աշնանը ներքաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Այն, որ քառյակն ակտիվանալու է, արդեն հայտնի է, բայց մեկ այլ «հոսքագիծ» էլ է բացվելու:
Մեր տեղեկություններով, այս ընթացքում երկար լռած, ստվերում եղած ուժերը մտադիր են համախմբվելու եւ նոր ճակատ ձեւավորելու: Թե այս ալյանսը ինչ երանգ ու կողմնորոշում կունենա, դեռ պարզ չէ, քանի որ հնարավոր ակտիվացման մասին խոսում են քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող ուժերի ներկայացուցիչներ:
Իսկ ում դեմ ու ինչ նպատակով է այս միավորումը ձեւավորվելու, դեռեւս չի ուրվագծվում, բացի այն, որ կրելու է «ընդդիմություն» անունը: Նոր ընդդիմադիրները խոստանում են անգամ եղած քառյակին ու հնգյակին լինել ընդդիմախոս»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։