ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը տհաճ անակնկալներ կմատուցի Իլհամ Ալիեւին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկվանից մեկնարկած եւ այսօր շարունակվող ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  կրքերը հնարավոր է թեժանան:

Բանն այն է, որ այսօրվա նիստին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը, որից հետո պատվիրակները հնարավորություն են ունենալու նրան հարցեր  տալ:

Սպասվում է, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով տհաճ անակնկալներ կմատուցի նրան: Նշենք, որ երեկ էլ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ մինչ այդ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է բանաձեւի նախագիծ մտցնել՝  պատճառաբանելով, թե իբր ադրբեջանական տարածքներն օկուպացված են հայկական ուժերի կողմից, առաջարկելով՝ հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Սակայն այս նախաձեռնությունը տապալվել է, փոխարենը 37 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձեւի նախագիծը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս