Հայաստանում ամեն ինչն է շեղվել ընդհանուր օրինաչափությունից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը գտնվում է սարսափելի աղետալի վիճակում: Ստեղծված իրավիճակը չի կարող թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությունը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 2.3 տոկոսով. 3.2 տոկոս աճել են արտահանման, 2 տոկոս` ներկրման ծավալները:

Արտաքուստ` նախորդ տարվա համեմատ, իհարկե, աճ կա: Բայց երբ այս ամենը համեմատում ես 2013թ. հետ, ապա վերջին ամիսներին ուղղակի անկում է ապրել. այսպես՝ մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առեւտաշրջանառության ծավալների անկումը կազմել է 5 տոկոս, որից 4.3 տոկոսով նվազել են արտահանման, 5.2 տոկոսով` ներկրման ծավալները:

Նկատենք, որ անկումը գրանցվել է հատկապես այն ամիսներին, երբ, ընդհակառակը, պետք է արտահանման մեծ աճ լիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչն է շեղվել ընդհանուր օրինաչափությունից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   





Լրահոս