ԿՈՉ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ մտավորականներ միացել են Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը: Վերջիններս իրենց ուղերձն են հղել ՀՀ քաղաքացուն: Ուղերձում մասնավորապես նշված է. «Մենք նորից համապետական ընտրությունների շեմին ենք, եւ կրկին տագնապով են լցվում մեր հոգիները: Արդյո՞ք կարող ենք անկախությունից քսան տարի անց գոնե մեկ անգամ ազատ ընտրություն կատարել եւ ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»: Նրանց համոզմամբ առաջիկա ընտրությունները շրջադարձային են լինելու ինչպես ժողովրդի, այնպես էլ պետության համար: Ուղերձի հեղինակները ՀՀ քաղաքացուն կոչ էին անում. «Պահն է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, մեզ վայել արժանապատվությամբ թոթափենք վախի զգացումը, չենթարկվենք ճնշումներին եւ ընտրակաշառքի, սուտ խոստումների գայթակղություններին, թույլ չտանք, որ փորձեն մեզ պարտադրել (լինի դա գյուղապետ, թաղապետ, մարզպետ, օլիգարխ, քրեածին որեւէ տարր), որ մեր ձայնը այս կամ այն կերպ վաճառվի»:
Ուղերձի վերջում կոչ է արված հայրենակիցներին, որ պետք է վանել այն մտայնությունը, թե նրանց ձայնից ոչինչ կախված չէ, վերեւներից ամեն ինչ կանխորոշել են, եւ ոչինչ հնարավոր չէ փոխել: Ըստ նրանց` դա  հուսալքելու փորձված միջոց է:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս