«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ըստ «ՀՀ ինտերակտիվ բյուջե» պորտալում հրապարակված տեղեկատվության, այս պահի դրությամբ «պարտադիր կուտակային» համակարգին ՀՀ կառավարությունը ուղղել է 122 միլիարդ դրամ: Հունիսի մեկի դրությամբ դա պետք է կազմեր 8.5 մլրդ դրամ:
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատողների աշխատավարձից պետք է պահվի 5 տոկոս, եւս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատողի հաշվին պետք է վճարի կառավարությունը:
Ընդ որում, այդ վճարումները կառավարությունը պետք է կատարեր անկախ իրականացվող օրենսդրական փոփոխություններից:
Ստացվում է, որ կառավարությունը նույնպես դեմ է «պարտադիրին» եւ ամենայն կերպ խուսափում է կատարել պարտադիր, բայց ոչ պարտադրված վճարումները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: