«Միկա-ցեմենտ»-ի աշխատողները պատրաստ են համբերել ևս 2 օր, բայց ոչ ավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Միկա-ցեմենտ» գործարանի բակում 50 աշխատող պահանջում էր իր 2 ամսվա`հունվար, փետրվար ամիսների աշխատավարձը,որը դեռեւս ուրբաթ օրը պետք է նրանց հաշվեհամարներին փոխանցված լիներ:

Նշենք,որ այս 50 աշխատողներից բացի շուրջ 300 աշխատող նույնպես չեն ստացել իրենց աշխատավարձերը, եւ ինչպես արդեն անդրադարձել էինք հունիսի 16-ին հանդես եկան բողոքի մեծ ակցիայով: Քանի, որ գործարանն աշխատանքային ռեժիմի էր անցել մարտ ամսից եւ հունվար, փետրվար ամիսներին հարկադրյալ պարապուրդի էր ուղարկել այդ 300 աշխատողներին, ուստի վերջիններիս չվճարած աշխատավարձերի պարտքը սկսվում է մարտ ամսից: Իսկ վերը նշված 50 աշխատողները պահակային բաժնի աշխատակիցներն էին, որոնք աշխատել էին տարեսկզբից: Ի դեպ նրանց բողոքի ակցիան պսակվեց հաջողությամբ: Գործարանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունենալով, որ բողոքի ակցիան կարող է նոր թափ ստանալ, երկար թղթաբանությունից հետո վճարեց 2 ամսվա պարտքը: Աշխատողները ստիպված եղան մինչեւ ժամը 17-ը սպասել գործարանի մուտքի մոտ, որից հետո մեկ առ մեկ աշխատավարձ ստացան հաշվապահությունից: Սակայն, նշենք, որ այդպես էլ 300-ից ավել աշխատողների ամիսների աշխատավարձ «Միկա-ցեմենտը» դեռեւս չի կարողանում մարել:

Ղեկավարությունը ստիպված եղավ եւս 2 օր խնդրել աշխատողներից, որպեսզի այդ օրերի ընթացքում կարողանա մաս-մաս մարել պարտքերը: Ինչպես աշխատողներն ասացին պատրաստ են եւս երկու օր համբերելու, բայց ոչ ավել:




Լրահոս