
Ոստիկանության ներքին անվտանգության ծառայության կատարած քննությամբ պարզվել է հետևյալը. ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալը, մարզային վարչության պետի տեղակալը ու Աշտարակի բաժնի պահպանության բաժանմունքի պետը հունիսի 18-ին ժամը 20:30-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում, գալով ոստիկանության բաժին, անհարկի վիճաբանության մեջ են մտել բաժնի աշխատակիցների հետ, քաշքշել, հնչեցրել վիրավորական արտահայտություններ: Այսինքն, իրենց գործողություններով արատավորել են ոստիկանութան ծառայողների պատիվն ու արժանապատվույթունը:
Ավելի մանրամասն` Police.am-ի տեսանյութում: