«Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կեղծում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` օտարերկրյա բժիշկների դրած ախտորոշումը»,-հայտարարել է դատապարտյալի դուստրը BBC-ին տված հարցազրույցում: Եվգենյա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել արեւմտյան երկրների ղեկավարներին եւ գործիչներին` մորն անկախ բժշկական հետազոտության ենթարկելուն աջակցելու համար: Նա նաեւ նշել է, թե մորը տանջում են 24-ժամանոց լույսով եւ տեսախցիկներով: Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն պատիժ է կրում Խարկովի քրեակատարողական հաստատությունում:
ՏԱՆՋՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ