
Հունիսի 24-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 04.57-ին:
Ամբողջությամբ այրվել են Ա. Մ.-ին «ԶԻԼ» մակնիշի 34 MT 701 պ/հ ավտոմեքենան և թափքում մոտ 160 հակ անասնակեր: