Հունիսի 24-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում` Սպիտակի առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (13 կմ) «Նիսսան» մակնիշի HCH-941 պ/հ ավտոմեքենան անսարքության պատճառով ընթացքի ժամանակ կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել:
Վարորդ` 1960 թ. ծնված Ս. Ա.-ն, ուղևորներ` 1963 թ. ծնված Մ. Ա.-ն և 1966 թ. ծնված Ա. Հ.-ն,Վրաստանի հանրապետության քաղաքացիներ, չեն տուժել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը: