Սունի ապստամբներն ամբողջությամբ գրավել են Իրաքի խոշորագույն նավթամշակման համալիրը: Բաղդադից 200 կմ հեռրավորության վրա գտնվող Բայջի քաղաքի համար մարտերը շարունակվում էին 10 օր, սակայն մինչ այժմ իրաքյան բանակը կարողանում էր ետ մղել գրահայիններին, տեղեկացնում է BBC-ին:
Բայջիի նավթամշակման գործարանն արտադրում է Իրաքի մաքրված վառելիքի մեկ երրորդը, և մարտերը երկրում արդեն իսկ բենզինի մատակարարման խափանումներ էր առաջացրել:
Բայջիի գրավումը սունի ապստամբների առանձքային խնդիրներից էր, քանի որ գրավված տարածքները պահելու համար նրանց անհրաժեշտ է վառելիք:
Երկուշաբթի իրաքյան բանակը հաստատել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սունի գրոհայինները գրավել են սիրիական սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Տալ-Աֆար քաղաքի օդանավակայանը:
Քաղաքից ոչ հեռու անցնում է մայրուղին, որը Սիրիան միացնում է Մոսուլի` Իրաքում երկրորդ խոշոր քաղաքի հետ: