Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր «քառյակի» պահանջներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով այս հարցին, նախ նշեց, որ ասուլիսի գալուց առաջ փորձել է լինել չափավոր և հնարավորինս սառը:
«Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու: Շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի և ինչ կերպ էլ փորձեք ուրիշ հարցեր տալ, իմ պատասխանը կլինի այդպիսին», – նշեց նա:
Մանուկյանն ընդգծեց, որ խոսում է իր անունից, սակայն ՀԱԿ-ում այդ կարծիքը նույնպես գերիշխող է: