ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրեր առաջ վիճաբանության ընթացքում իմ անձի հասցեին վարկաբեկիչ բառեր են ասվել, ինձ հետաքրքրում է` Հայաստանի Հանրապետությունում բանավոր վիրավորանքի դեպքում վիրավորողն արդյոք ենթարկվում է որեւէ պատասխանատվության:

Արթուր Պետրոսյան, 45 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը գրավոր կամ բանավոր վիրավորանքի մեջ որեւէ տարբերակում չի դնում, եւ երկու դեպքում էլ, եթե վիրավորանքը հրապարակային է, ապա վիրավորող անձը ենթարկվում է պատասխանատվության: Հրապարակային է կոչվում այն վիրավորանքը, երբ մի անձը մյուսին վիրավորում է որեւէ երրորդ անձի կամ այլ անձանց ներկայությամբ: Այսինքն` բանավոր վիրավորելու  դեպքում վիրավորողին պատասխանատվության ենթարկելու համար առաջնային խնդիրը վիրավորանքի  հրապարակային կամ ոչ հրապարակային լինելն է: Եթե ձեզ վիրավորել են մեկուսի, ոչ հրապարակային, ապա վիրավորողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատիժ չկա:  

 Մարդու իրավունքների պաշտպանության
գրասենյակի իրավաբան Գենյա Պետրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքացին դեռ պետք է կարողանա ապացուցել, որ իրեն իսկապես վիրավորել են: Այսինքն` վկաների բացակայությունը զրոյացնում է տուժողի կողմից սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունը: Չի բացառվում նաեւ, որ նման փորձը դիտարկվի որպես շանտաժ մեկ այլ անձի հանդեպ:
Ոչ բանավոր վիրավորելու դեպքում գրավոր տեսքը կամ ձայնագրությունը կարող է դառնալ հիմք` տեղի ունեցածն ապացուցելու, իսկ երբ մասնակից-վկա չկա, ոչինչ ապացուցել, ցավոք, հնարավոր չէ:




Լրահոս