Համացանցի պատճառով մարմնավաճառ երեխաների թիվն աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները լայնածավալ օպերացիա են անցկացրել` ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվող երեխաների ազատագրման նպատակով:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի և արդարադատության նախարարության համատեղ ջանքերի արդյունքում 168 երեխա է ազատվել, և ձերբակալվել է երեխաների սեքսուալ շահագործման մեջ կասկածվող գրեթե 300 անձ:

Օպերացիան տևել է 4 օր և անցկացվել ԱՄՆ-ի ողջ տարածքում՝ մոտ 100 քաղաքում: ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են այն հանգամանքով, որ գնալով ավելի մեծ թվով երեխա է ներգրավվում մարմնավաճառության մեջ համացանցի պատճառով:




Լրահոս