
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ստորագրեցին համագործակցության պայմանագիր:
Համագործակցության շրջանակներում կիրականացվեն տարբեր մակարդակի փորձի փոխանակումներ, կանցկացվեն ընկերական հանդիպումներ հիմնական և պատանեկան թիմերի միջև: Համագործակցությունը նախատեսում է նաև մի շարք այլ կետեր:
Այս համագործակցության վառ ապացույց է «Կրասնոդարի» ակադեմիայի երկու երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխվելը «Շիրակ»: Անդրեյ Գամալյանը և Վսեվոլոդ Երմակովը հանդես կգան հայկական ակումբում վարձավճարով: Նաև ընթացքի մեջ է «Շիրակի» պատանի ֆուտբոլիստի տեղափոխվելը Կրասնոդար:
Տվյալ համագործակցությունը իրականացվում է Football Friends գործակալության աջակցությամբ: