Իրատես de facto. ՀՀԿ ն կպաշտպանի Ֆարմանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կարճ է տևել””, -այսօրվա համարում գրել է թերթը` շարունակելով. “”Մի տասնհինգ րոպե, որոշել են, որ գրեթե բոլոր մեծամասնական ընտրատարածքներում, բացի ԲՀԿ-ին “”հատկացված”” յոթ տեղերից, մեկ էլ այլևս անկուսակցական Արայիկ Գրիգորյանի ընտրատարածքից, մնացած 33-ում կամ առաջադրելու, կամ պաշտպանելու են որոշակի թեկնածուների, այդ թվում` անկուսակցականների, ինչպես ասենք` Սամվել Ֆարմանյանին, Արման Սահակյանին:Ի դեպ, որոշ տեղեկություններով, անկուսակցական թեկնածուների մի մասը մինչև ընտրություններ կՀՀԿացվի, մյուս մասը, ըստ ամենայնի, ընտրություններից հետո կմտնի ՀՀԿ ֆրակցիա:ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող և առաջադրվող թեկնածուների «վես սպիսոկը», ըստ ամենայնի, կհաստատվի այս շաբաթ տեղի ունենալիք ԳՄ-ի նիստում: Ի դեպ, այդ օրը (նախորդ հինգշաբթի), “”այդ ժամին”” ՀՀԿ է կանչված եղել Հակոբ Հակոբյանը (“”Կիլիկիայինը» չէ, “”Թունելինը””)` վերջնական “”դաբրո”” ստանալու: Ստացել է: Նրա դեմ` թիվ 24 ընտրատարածքում, պատրաստվում է մենամարտել կոմունիստ, ոչ անհայտ Խորեն Թոչունիչը: 




Լրահոս