Անդրկովկասցի թմրավաճառն օգնել է ահաբեկչական կազմակերպությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալվել է թմրավաճառ, որը կասկածվում է միջազգային ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու մեջ:

Կինը զբաղվում էր առավել խոշոր չափերի թմրանյութերի իրացմամբ, իսկ ստացված միջոցները օգտագործում «Իմարատ Կավկաս» ահաբեկչական կազմակերպության անդամներին օժանդակելու համար:

Օպերատիվ տվյալների համաձայն, անդրկովկասյան հանրապետություններից մեկի 25-ամյա ներկայացուցչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` առանձնապես խոշոր ծավալներով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման, տեղափոխման, պատրաստման և վերամշակման առթիվ, սակայն քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով կինը փախուստի է դիմել:

Ռուսաստանի իրավապահները պարզել են նրա գտնվելու վայրը: Սիմֆերոպոլում ձերբակալված կինը տեղափոխվել է Տոլյատիի` քննչական գործողությունների իրականացման համար, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը:




Լրահոս