
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին` առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմս ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի: Առաջադրվելու մտադրություն ունի մեկ այլ ՀՀԿ-ական ևս` Խաչիկ Մանուկյանը, ով 2007թ. այս տարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրության արդյունքներով: Այս անգամ ՀՀԿ-ի ընտրությունը կանգ է առել ոչ թե “”Լուսակերտի”” թռչնաֆաբրիկայի տիրոջ` Մանուկյանի, այլ Թալինի քաղաքապետ Մնացականյանի վրա, որն էլ, ասում են, պատգամավոր է դառնալու այս տարածքից: