Աշխատաշուկայում ամենապահանջվածը բժշկի մասնագիտությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է  տեղավորվել 4277 աշխատանք փնտրող, որից 2572-ը՝ կին: Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով` հասարակության մեջ կա որոշակի կարծրատիպ, ուստի տղամարդիկ խուսափում են դիմել զբաղվածության պետական գործակալությանը:

«Տղամարդիկ խուսափում են գրանցվել, ինչպես նաև երիտասարդները, վերադառնալով բանակից մտածում են այլ ուղղություններով գնալ, մինչդեռ ՀՀ-ում բազմաթիվ աշխատեղեր չեն լրացվում՝ հարմար շահառուներ չլինելու պատճառով»,- ընդգծեց Մանգասարյանը:

Նրա խոսքով` այս պահին աշխատաշուկայում ամենապահանջվածը բժշկի մասնագիտությունն է։ «Աշխատաշուկայում պահանջարկը բազմազան է: Որքան էլ զարմանալի է, մեծ պահանջարկ կա բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների՝ հատկապես մարզերում, համակարգչային սարքերի օպերատորների, ճարտարապետների»,–նշեց նա:




Լրահոս