168 ժամ. ԲՀԿ ական նախկին նախարարը մտադրություն չունի պատգամավոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի նախորդ համարում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայումս` Հայկական կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Երեկ, սակայն, որպես ճշտում թերթում տպագրված տեղեկության` Մխիթար Մնացականյանն ասել է, որ թեև խորին հարգանք ունի Հանրապետական և “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցությունների հանդեպ, բայց իր առաջիկա ծրագրերում մտադրություն չունի զբաղվելու կուսակցական կամ պատգամավորական գործունեությամբ: 




Լրահոս