Մայրական և մանկական մահացությունների թիվը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մայրական մահացության թիվը նվազել է:  Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ մայրական մահացության ցուցանիշը հաշվվում է 100 000 ծննդով:

Եթե նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, ապա  այս տարի արձանագրվել է 1 դեպք:  Սարիբեկյանի խոսքով` մայրական մահացության վրա բացի առողջական խնդիրներից մեծ ազդեցություն են ունենում նաև սոցիալական տվյալները, վատ սովորույթները:

Անդրադառնալով մանկական մահացություններին` նա նշեց, որ  այս դեպքերի նվազեցման առումով նույնպես մեծ են ցուցանիշները: Նրա խոսքով՝ մանկական մահացությունների դեպքերն ավելի շատ են լինում այն ժամանակ, երբ մայրերը բարձրագույն կրթություն չեն ունենում:




Լրահոս