Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին “”Ժողովուրդ””-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: “”Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից: Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց` ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել Աժ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա մեզ հետ զրույցում այլ բան էր պնդում””,- ապա թերթը հավելում է. “”Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից””: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը “”Ժողովուրդ””-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը:
Ժողովուրդ. Լավանդայի Արայիկը լքեց ՕԵԿ-ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ