
Վնուկովո օդանավակայանում անհայտ անձինք Նիժնեկամսկից ժամանած ուղևորից խլել են 20 մլն ռուբլով կաշվե պայուսակը: Զինված կողոպուտը տեղի է ունեցել A տերմինալի առաջին հարկի ելքի մոտ:
Տուժողի խոսքով, դիմակներով սևազգեստ երեք կամ չորս անհատներ, զենքով սպառնալով նրան, հափշտակել են փողերով պայուսակը, մեքենա նստել և հեռացել:
Կողոպտված ուղևորը ոստիկանությանն է դիմել միայն 12 ժամ անց, տեղեկացնում է ИТАР-ТАСС: