
Բալուին, Լեոյին և Շերխանային հայտնաբերել են ԱՄՆ-ում՝ Ատլանտայում, 2001թ.:
Կենդանիները գտնվում էին թմրավաճառների հսկողության տակ: Վերքերն ու վնասվածքները բուժելուց հետո առյուծին, վագրին և արջին առանձնացնում են: Այդ պահից կենդանիները ոչինչ չէին ուտում: Խնամողները նրանց նորից տեղափոխում են 1 հեկտար մակերեսով տարածք:
Մինչ այժմ սա առաջին դեպքն է, երբ տարբեր 3 գիշատիչ կենդանիներ այդքան մոտ են և ընկերական:
Արջը՝ Բալուն, եռյակի առաջնորդն է և կշռում է 362 կգ:
Շերխան, ամենայն հավանականությամբ, սիբիրյան վագր է և կշռում է 136 կգ:
Աֆրիկյան առյուծ Լեոն 200 կգ է: