Թերթը գրում է, որ փետրվարի 28-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի նիստում պետք է կայանա ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը, ըստ պատմաբան Գեւորգ Յազճյանի, լինելու է ռուսաց լեզվով: “”Եթե դա տեղի ունենա, ապա նույն պահից ես կհրաժարվեմ նույն` 004 մասնգիտական խորհրդի կողմից` տասը տարի առաջ ինձ շնորհած պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից և հավաստող փաստաթուղթը կշպրտեմ նրանց երեսին””,-ասում է Յազճյանը: Հայկ Դեմոյանը “”Երկիր”-ի հետ զրույցում նշեց, որ Յազճյանի ասածն ապատեղեկատվություն է: “”Ճիշտ է, աշխատանքը ռուսերենով է, քանի որ դա չի արգելվում օրենքով, սակայն գրագրությունը հայերենով է եւ վաղն էլ միայն հայերեն է հնչելու””,-ասել է Դեմոյանը` հավելելով, որ իրականում նման քայլով վերջինս ցանկանում է հարվածի տակ դնել թանգարանի հաջող աշխատանքը. “”Յազճյանը ընդհանրապես կապ չունի գիտության հետ, քանի որ գիտնականը չի կարոդ գիտությունը համատեղել քաբաբանոցի հետ, իսկ Յազճյանն իր գյուղում քաբաբանոց ունի””,- գրում է “”Երկիր””-ը:
Երկիր. Դեմոյանի դոկտորականից` Յազճյանի քաբաբանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ