Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղեւորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ կառավարության անդամների հետ:




Լրահոս