
Այսօր ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության երրորդ փուլի շրջանակներում հանդիպելու են Իտալիայի և Ուրուգվայի հավաքականները: Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է առաջիկա խաղի մասին:
«Այո, մեզ քննադատում են, բայց դա միշտ օգնում է մեր թիմին: Չպետք է կենտրոնանալ բացասական կարծիքների վրա: Դա անօգուտ է: Պետք է լավատես լինել ու լավ խաղ ցուցադրել:
Այդ ամենի համար մեզ հարկավոր է սառը գլուխ, ջերմ սիրտ, վստահություն: Մեկ անհաջող խաղից հետո մեր խաղում ոչինչ չի փոխվել»,- հայտարարել է Բուֆոնը: