Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Տրետուք գյուղի բնակիչների պայքարն արդյունք չտվեց:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մերժել է համայնքապետի թեկնածու Հովհաննես Երանոսյանի բողոքը` կապված ընտրությունների արդյունքների հետ: Երանոսյանը համոզմունք էր հայտնել, որ դրանք կեղծվել են:
Եվ, այնուամենայնիվ, վերընտրվեց նախկին համայնքապետ Ալիկ Եղիազարյանը, ով, ի դեպ, Տրետուքի բնակիչ չէ:
Բողոքող գյուղացիները վստահ են, որ օրերից մի օր Տրետուքում ոչ ոք չի մնա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան